հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վլադիմիր Պուտինը չի ծրագրում շնորհավորել Մոսկվային ոչ բարեկամ երկրների ղեկավարներին Ամանորի առթիվ

Վլադիմիր Պուտինը չի ծրագրում շնորհավորել Մոսկվային ոչ բարեկամ երկրների ղեկավարներին Ամանորի առթիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում շնորհավորել Մոսկվային ոչ բարեկամ երկրների ղեկավարներին Ամանորի առթիվ։ Այս մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Նա անբարյացակամներին չի [շնորհավորի], իսկ բարեկամներին կշնորհավորի»,- համապատասխան հարցին պատասխանել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։

Պեսկովը նաեւ հայտնել է, որ Պուտինը նախատեսում է առաջիկա ամանորյա տոներին ընդմիջում վերցնել աշխատանքում։

  • Կիսվել: