կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վլադիմիր Պուտինն ու Շառլ Միշելը քննարկել են ԼՂ-ում կայունության եւ անվտանգության ապահովման հարցը

Վլադիմիր Պուտինն ու Շառլ Միշելը քննարկել են ԼՂ-ում կայունության եւ անվտանգության ապահովման հարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում կայունություն ու անվտանգություն ապահովելու խնդրին։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ըստ պաշտոնական աղբյուրի՝ վերահաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված եռակողմ հիմնարար պայմանավորվածությունների հետևողական իրագործման կարևորությունը։

ՌԴ նախագահը տեղեկացրել է նաև տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնմանն ուղղված ծրագրերի, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման գործընթացի մեկնարկի, ինչպես նաև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները նախապատրաստելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։

Մանրամասն քննարկվել է Ուկրաինայում իրավիճակի զարգացումը։ Շառլ Միշելը տեղեկացրել է Ուկրաինայի ղեկավարության հետ շփումների մասին՝ վերջերս Կիեւ կատարած իր այցի ընթացքում։

Վլադիմիր Պուտինը սկզբունքային գնահատականներ է ներկայացրել Դոնբասի հանրապետությունների պաշտպանության հատուկ ռազմական գործողության կապակցությամբ: Նշվել է, որ Մարիուպոլի ազատ արձակումից հետո մարդասիրության նկատառումներով հրաման է տրվել չեղարկել "Ազովստալ" գործարանի արդյունաբերական գոտու գրոհը:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: