չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցելելու մտադրությունը մնում է ուժի մեջ. Ուշակով

Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցելելու մտադրությունը մնում է ուժի մեջ. Ուշակով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցելելու մտադրությունը մնում է ուժի մեջ: Այս մասին հայտարարել է Պուտինի՝ միջազգային հարցերով խորհրդական Յուրի Ուշակովը։

՛՛Այցն ինքնին օրակարգում է, և Անկարա կամ Ստամբուլ մեկնելու մեր խոստումները, բնականաբար, ուժի մեջ են մնում՛՛,-նշել է Ուշակովը:

Իր հերթին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ այցը դեռ չի կայացել, քանի որ հնարավոր չէ համատեղել երկու երկրների ղեկավարների աշխատանքային ժամանակացույցերը:

  • Կիսվել: