ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վիետնամում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 17-ի

Վիետնամում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 17-ի

Վիետնամցի բժիշկներն արձանագրել են երկրում կորոնավիրուսով վարակի 17-րդ դեպքը. սա Վիետնամի մայրաքաղաք Հանոյում առաջին դեպքն է, գրում է VNExpress-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին:

Վիետնամում ընդհանուր առմամբ 16 դեպք էր արձանագրվել համաճարակի սկսվելուց ի վեր: Բոլոր հիվանդներն ապաքինվել և դուրս են գրվել հիվանդանոցներից:

Իշխանությունները վարակի մասին ուրբաթ երեկոյան են հայտնել:

  • Կիսվել: