ուրբաթ, հուլիս 5
5 / 7 / 2024
Վիետնամի նոր նախագահ է դարձել Թո Լամը

Վիետնամի նոր նախագահ է դարձել Թո Լամը

Վիետնամի Սոցիալիստական ​​Հանրապետության Ազգային ժողովը (միապալատ խորհրդարան) իշխող Վիետնամի Կոմունիստական ​​կուսակցության Կենտրոնական կոմիտեի Քաղբյուրոյի անդամ, հանրային անվտանգության նախարար բանակի գեներալ Թո Լամին ընտրել է երկրի նոր նախագահ։ Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից

 Խորհրդարանի վերահսկիչ հանձնաժողովի տվյալներով՝ 66-ամյա Թո Լամին պետության ղեկավար ընտրելու մասին բանաձևին հավանություն են տվել Ազգային ժողովի՝ նիստին ներկա 473 պատգամավորներից 472-ը։ Վիետնամի Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովն իշխանության բարձրագույն մարմինն է՝ օժտված երկրի ղեկավարությանը նշանակելու և պաշտոնաթող անելու լիազորություններով:

Թո Լամը հավատարմության երդում է տվել երկրին, նրա ժողովրդին և Վիետնամի իշխող Կոմունիստական ​​կուսակցությանը: Պետության ղեկավարի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Ազգային ժողովում անցկացված քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո։

66-ամյա Տո Լամը դարձել է ժամանակակից Վիետնամի պատմության 13-րդ նախագահը։ Պետության ղեկավարի պաշտոնում նա փոխարինել է 53-ամյա Վո Վան Թիոնգին:

  • Կիսվել: