չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Վիեննայի բանակցությունների դադարեցման պատճառը Արևմուտքի կողմից հարուցված խոչընդոտներն են. Իրան

Վիեննայի բանակցությունների դադարեցման պատճառը Արևմուտքի կողմից հարուցված խոչընդոտներն են. Իրան

Վիեննայում Իրանի բանակցող պատվիրակության խորհրդականն ասել է, որ պատժամիջոցների մի մասը պահպանելու ԱՄՆ-ի պնդումը և երկու նավերի առևանգումը հանգեցրել են բանակցությունների դադարեցմանը, գրում է parstoday.com-ը:

Վիեննայում Իրանի բանակցող պատվիրակության խորհրդարական Մոհամմադ Մարանդին «Ալ-Մայադին» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով Իրանին վերստին խաբելու եվրոպացիների ջանքերին, ինչպիսին տեղի ունեցավ 2015 թվականին, ասել է.«Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում գործադրելու հետ կապված պատժամիջոցների մի մասը պահպանելու ԱՄՆ-ի պնդումը, ինչպես նաև իրանական նավթ տեղափոխող երկու նավերը առևանգելու նրանց փորձը հանգեցրին Վիեննայի բանակցությունների դադարեցմանը»:

Մարանդին Վիեննայում միջուկային բանակցությունների անսպասելի դադարեցման պատճառի մասին, չնայած համաձայնագրի ստորագրման վերաբերյալ նախկին լավատեսությանը, հավելել է, որ եվրոպացիները, բնականաբար,ԱՄՆ-ի հետ ունեցած հարաբերություններից, զգուշավոր կգործեն, բայց իրողությունն այն է, որ ամերիկացիները երկար ժամանակ չպատասխանեցին Իրանի ներկայացրած առաջարկներին և այս հարցը ձգձգեց համաձայնության հասնելը:

 

  • Կիսվել: