հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վերսալի պալատից բոլոր այցելուներին տարհանել են ռումբի տեղադրման մասին ահազանգի պատճառով

Վերսալի պալատից բոլոր այցելուներին տարհանել են ռումբի տեղադրման մասին ահազանգի պատճառով

 Փարիզից ոչ հեռու գտնվող Վերսալի պալատից բոլոր մարդիկ տարհանվել են պայթյունի վտանգի պատճառով։ Այս մասին հայտնել է պալատի վարչակազմը։

«Դեկտեմբերի 12-ին, առավոտյան ժամը 10։20-ին անվտանգության նկատառումներից ելնելով՝ Վերսալի պալատը տարհանում է այցելուներին և կվերաբացվի, հենց ավարտվեն ստուգումները», - նշված է X սոցիալական հարթակում պալատի էջում։

Պատմական այս շենքում ռումբի տեղադրման մասին ահազանգ նախկինում նույնպես ստացվել է։ Հոկտեմբերին պալատի շենքից մարդկանց տարհանել էին 7 անգամ․ ռումբի տեղադրման մասին ահազանգերը կեղծ էին եղել։

  • Կիսվել: