Վերջին տարիներին միջուկային էներգետիկայի թեման քաղաքական մանիպուլյացիաների և շահարկումների մաս է դարձել․ ՌԴ ԱԳՆ
Վերջին տարիներին միջուկային էներգետիկայի թեման քաղաքական մանիպուլյացիաների և շահարկումների մաս է դարձել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Վերջին տարիներին միջուկային էներգետիկայի, ատոմային էներգիայի թեման դառնում է քաղաքական մանիպուլյացիաների և սպեկուլյացիաների մաս։ Իհարկե, դա միշտ էլ եղել է միջազգային հարաբերությունների գործոն, բայց հենց այն տեսանկյունից, թե ինչպես անվտանգ դարձնել մարդկությունը», - ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ այժմ միջուկային հիմնախնդիրն Արևմուտքի կողմից օգտագործվում է բացառապես ոչ թե անվտանգության մակարդակի բարձրացման համատեքստում, այլ որպես շահադիտական նկատառումներով օգտագործվող և նպատակային մանիպուլյացիա։
«Ինչպես քաղաքական հռետորաբանության և միջազգային հարթակներում ու միջազգային հարաբերություններում ձեռնարկվող գործողությունների, այնպես էլ գործնական տեսանկյունից», - եզրափակել է ռուս դիվանագետը։


