շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Վերջին շրջանում իմ և Պուտինի հարաբերություններն ամրապնդվել են, մենք վստահում են միմյանց. Լուկաշենկո

Վերջին շրջանում իմ և Պուտինի հարաբերություններն ամրապնդվել են, մենք վստահում են միմյանց. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ վերջին շրջանում ամրապնդել է հարաբերությունները իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ. նրա խոսքով՝  երկու երկրների ղեկավարները վստահում են միմյանց։

«Ինչպես ես մի անգամ ասել եմ, ոչ ոք չունի հարաբերությունների այնպիսի մակարդակ, ինչպիսին Բելառուսի և Ռուսաստանի Դաշնության նախագահների միջև է, սա առաջին հերթին: Երկրորդը, վերջին շրջանում մեր հարաբերությունները միայն ակտիվացել են, ամրապնդվել են, մենք բացարձակ վստահում ենք միմյանց: Ուստի հաղորդակցության մեջ գործնականում խնդիրներ չկան»,- ասել է Լուկաշենկոն ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Միևնույն ժամանակ Լուկաշենկոն խոստովանել է, որ իր հարաբերությունները ՌԴ նախագահի հետ «միշտ չէ, որ անամպ են եղել»։

«Գիտեք, որ մենք երբեմն վիճում էինք, կռվում, բայց միայն ամենամտերիմ ընկերների և վստահելի գործընկերների պես»,- ասել է նա։

  • Կիսվել: