հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վերջին օրերին Հունաստանում կորոնավիրուսից մահվան դեպքեր չեն գրանցվել

Վերջին օրերին Հունաստանում կորոնավիրուսից մահվան դեպքեր չեն գրանցվել

Հունաստանում վերջին օրերին կորոնավիրուսից մահվան դեպքեր չեն գրանցվել, հայտնաբերվել է վարակման յոթ նոր դեպք, երկրում վարակման ընդամենը 2915 դեպք կա, տեղեկացրել են երկրի Առողջապահության նախարարությունից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Հունաստանի հիվանդանոցների ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում 14 մարդ կա։ Առողջության բարելավման հետ կապված՝ այդ բաժանմունքներից տեղափոխվել է 106 պացիենտ։

Վերջին օրերին կորոնավիրուսից մահվան դեպք չի եղել, կորոնավիրուսից Հունաստանում մահացել է 175 մարդ։ Ընդհանուր առմամբ երկրում անցկացվել է կորոնավիրուսի 178,3 թեստ։

  • Կիսվել: