ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վերջին մեկ օրում Իսպանիայում կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել

Վերջին մեկ օրում Իսպանիայում կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել

Իսպանիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով հիվանդների շրջանում մահվան ելքով դեպք չի գրանցվել, հայտնել են Իսպանիայի առողջապահության նախարարությունից, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Իսպանիայում համաճարակի բռնկումից ի վեր արձանագրվել է մահվան 27 127 դեպք, որոնցից 35-ը՝ վերջին մեկ շաբաթում: Վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 71 նոր դեպք է արձանագրվել: Կիրակի հաղորդվում էր 96 նոր դեպքի մասին:

Ինչպես հաղորդվում է՝ ընդհանուր առմամբ, ՊՇՌ-թեստի օգնությամբ 239 638 մարդ է վարակվել երկրում, որոնցից ներկա պահին ակտիվ վարակակիր են 62 424-ը:

Իսպանիայի կառավարությունը ապրիլի վերջին կարանտինից աստիճանաբար դուրս գալու ծրագիր է մշակել, որը կազմված է 4 փուլից (0-3): Հունիսի 1-ի դրությամբ՝ երկրի բնակչության 70 տոկոսն ապրում է 2 փուլով սահմանված կանոններով, 30 տոկոսը, այդ թվում՝ Մադրիդն ու Բարսելոնան, առաջին փուլում են գտնվում:

  • Կիսվել: