շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Վերջին հանդիպման ժամանակ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները նեղացրել են չլուծված մնացած հարցերի թիվը․ Պետդեպ

Վերջին հանդիպման ժամանակ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները նեղացրել են չլուծված մնացած հարցերի թիվը․ Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը անդրադարձել է ՀՀ վարչապետի և պետքարտուղար Բլինքենի հեռախոսազրույցին։ «Այս պահին որևէ հանդիպում նախատեսված չէ, չնայած մենք դեռ անհամբերությամբ սպասում ենք թե Հայաստանի, թե Ադրբեջանի նախարարների հաջորդ հանդիպմանը, բայց ես որևէ տեղեկություն չունեմ, որ կարող եմ հայտնել»,– ասել է նա:

Խոսելով խաղաղության համաձայնագրի հասանելիության մասին, նա նշել է․ «Ասեմ, թե ինչ նկատի ունեինք, երբ ասում էինք, որ դա հասանելիության սահմաններում է, այն է, որ նրանք զգալի առաջընթաց են գրանցել մի շարք հարցերի շուրջ։ Նույնիսկ վերջին հանդիպման ժամանակ նրանք նեղացրել են այն հարցերի թիվը, որոնք մնում են չլուծված։ Դրա համար էլ մենք կարծում ենք, որ լուծման կարիք ունեցող հարցերի թվի կրճատման դեպքում համաձայնագիրը հասանելի է, բայց դա ենթադրում է։ Դա, իհարկե, ենթադրում է փոխզիջման երկու կողմերի պատրաստակամություն»։

  • Կիսվել: