շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական հարվածներից զոհվել է  72, վիրավորվել՝ 356 մարդ

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական հարվածներից զոհվել է  72, վիրավորվել՝ 356 մարդ

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական հարվածներից 72 մարդ է զոհվել, ևս 356-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Գազայի Առողջապահության նախարարությունը, տեղեկացնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։

Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում սովից և թերսնումից ևս 7 մարդ է մահացել։ Այսպիսով՝ սովի և թերսնման զոհերի թիվն անկլավում հասել է հասել է 411-ի, որոնցից 142-ը երեխաներ են։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 64 718-ի, վիրավորվել է  163 859 մարդ։

Հիշեցնենք, որ Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

  • Կիսվել: