Վերջին 24 ժամում Գազայում 98 մարդ է զոհվել
2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով զոհվել է ավելի քան 65 հազար պաղեստինցի, վիրավորվել՝ ավելի քան 165 հազար մարդ: Այս մասին սեպտեմբերի 17-ին հայտարարել է Գազայի Առողջապահության նախարարությունը
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի ագրեսիայի հետևանքով (Գազայի հատվածում) մահացածների թիվը հասել է 65 հազար 62-ի, վիրավորվել է 165 հազար 697 մարդ»։
Ըստ Առողջապահության նախարարության՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 98 զոհվածի մարմին, և ընդունվել 385 վիրավոր։
Առողջապահության նախարարությունը ընդգծել է, որ մարտի 18-ից, երբ Իսրայելը վերսկսեց իր հարձակումները, Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 12 հազար 500, վիրավորվել՝ ավելի քան 53 հազար 600 մարդ։


