շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Վերին Լարսը փակ է մեծ բեռնատարների համար

Վերին Լարսը փակ է մեծ բեռնատարների համար

Վրաստանում ավտոտրանսպորտի երթևեկությունը Ռուսաստանի հետ սահմանի «Վերին Լարս» հսկիչ անցակետի ուղղությամբ սահմանափակվել է կցորդիչներով և կիսակցորդիչներով ավտոմեքենաների համար՝ ձյան տեղումների պատճառով։ Այդ մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Վրաստանի Ավտոմոբիլային  ճանապարհների  վարչությունը հայտնել է, որ սահմանափակումներ են մտցվել Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում։ Տրանսպորտի մյուս տեսակների երթևեկությունն ազատ է։

Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածներում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառների ռեժիմով, Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում` միայն ձնահյուսապաշտպան թունելներով։

Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ:

  • Կիսվել: