ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Վերին Լարս» անցակետում զորահավաքային կետ կտեղադրվի

«Վերին Լարս» անցակետում զորահավաքային կետ կտեղադրվի

Ռուսաստանից դեպի Վրաստան ուղևորվող թեթև մարդատար ավտոմեքենաների հոսքը աճել է։ Չնայած ձեռնարկվող միջոցներին՝ իրավիճակը սահմանին շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։

Քաղաքացիներին կթույլատրվի ոտքով հատել «Վերին Լարսի» անցակետը։ Հակաիրավական վարքագծի և կոնֆլիկտային իրավիճակների ռիսկերի նվազեցման նպատակով անցակետում տեղադրվել է զինկոմիսարիատի զորահավաքային կետ։

Անցած շաբաթ «Վերին Լարս» անցակետով պետական սահմանը հատել են 37,5 հազար ավտոմեքենա և ավելի քան 115 հազար մարդ, ինչը 23,3 տոկոսով շատ է նախորդ շաբաթվա ցուցանիշից։

  • Կիսվել: