շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Վերականգնվել է ՌԴ-ԱՄՆ ամենաբարձր մակարդակով հանդիպումների լիարժեք մեխանիզմը․ Մեդվեդև

Վերականգնվել է ՌԴ-ԱՄՆ ամենաբարձր մակարդակով հանդիպումների լիարժեք մեխանիզմը․ Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ամփոփել է Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների Ալյասկայում կայացած հանդիպման արդյունքները՝ ընդգծելով, որ վերականգնվել է «Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ամենաբարձր մակարդակով հանդիպումների հանգիստ, լիարժեք մեխանիզմը՝ առանց վերջնագրերի և սպառնալիքների»։

Մեդվեդևն իր տելեգրամյան ալիքում գրել է, որ Պուտինը «անձնապես և մանրամասնորեն ներկայացրել է ԱՄՆ նախագահին Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու մեր պայմանները»։

«Մոտ երեք ժամ տևած զրույցի արդյունքում Սպիտակ տան ղեկավարը հրաժարվել է Ռուսաստանի վրա ճնշումն ուժեղացնելուց։ Համենայնդեպս՝ առայժմ։ Կարևոր է՝ հանդիպումը ցույց տվեց, որ բանակցությունները հնարավոր են առանց նախապայմանների և հատուկ ռազմական գործողության շարունակման հետ միաժամանակ։

Գլխավորն այն է, որ երկու կողմերն էլ անմիջականորեն պատասխանատվություն են կրում Կիևի և Եվրոպայի նկատմամբ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ բանակցություններում ապագա արդյունքների հասնելու համար»,-նշել է նա:

 

  • Կիսվել: