ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Վերականգնվել է Ղրիմի կամրջով ավտոմեքենաների երթևեկությունը

Վերականգնվել է Ղրիմի կամրջով ավտոմեքենաների երթևեկությունը

Ղրիմի կամրջով ավտոմեքենաների երթևեկությունը վերականգնվել է, հայտնել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը:

Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ ավտոմեքենաների շարժը վերսկսվել է 16:00-ից հետո: Նախարար Վիտալի Սավելևը հանձնարարել է ուժեղացնել անվտանգությունը կամրջի վրա։

Իր հերթին Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը մանրամասնել է, որ երթևեկությունը կվերականգնվի երկու գոտիով։

Տեղական իշխանությունները հայտնել են, որ լաստանավային ծառայությունը կսկսի աշխատել կիրակի օրը։

 

  • Կիսվել: