Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 188-ի
Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 188-ի, վիրավորների թիվը՝ 1 520-ի: Այս մասին հայտնել է Վենեսուելայի Ազգային ասամբլեայի նախագահ Խորխե Ռոդրիգեսը։
Նրա խոսքով՝ վնասվել է առնվազն 250 շենք։
«Այս պահին մենք ունենք տվյալներ, որ ավելի քան 200 մարդ մնացել է շենքերի փլատակների տակ, և մենք ժամանակի դեմ ծանր պայքար ենք մղում՝ նրանց մեծ մասին փրկելու համար»,-ասել է Ազգային ասամբլեայի ղեկավարը։



