հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Վենեսուելան արգելել է «Թուրքական ավիաուղիների» մուտքն իր երկիր

Վենեսուելան արգելել է «Թուրքական ավիաուղիների» մուտքն իր երկիր

Վենեսուելան 6 ավիաընկերության, այդ թվում՝ «Թուրքական ավիաուղիներ» (THY) ընկերության մուտքն իր երկրի տարածք արգելել է։ Ընկերությունները մեղադրվում են «պետությունն ահաբեկելու ԱՄՆ-ի պլանին աջակցելու» մեջ, գրում է ermenihaber.am-ը:

Մասնավորապես նշվում է, որ Վենեսուալեայի նման քայլը կապված է ԱՄՆ հնարավոր ռազմական գործողությունների ֆոնին ավիաուղիների կողմից դեպի Կարակաս իրականացվելիք թռիչքների դադարեցման հետ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև հետզհետե սրվող լարվածության ֆոնին «THY»-ն նոյեմբերի 24-ին հայտարարել էր դեպի Վենեսուելա իրականացվելիք թռիչքները 4 օրով դադարեցնելու մասին։

Որոշման հիմքում ընկած է եղել ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչության (FAA) նախազգուշացումը՝ Վենեսուելայի օդային տարածքի վերաբերյալ «ռազմական ակտիվության աճի» և «անվտանգության ռիսկերի» վերաբերյալ։

  • Կիսվել: