հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վատիկանը հայտնել է Գազայի եկեղեցու տարածքում իսրայելցի դիպուկահարի կողմից երկու կնոջ սպանության մասին

Վատիկանը հայտնել է Գազայի եկեղեցու տարածքում իսրայելցի դիպուկահարի կողմից երկու կնոջ սպանության մասին

Իսրայելական զինվորականները շաբաթ կեսօրին սպանել են երկու կնոջ, որոնք թաքնված են եղել Գազայի հատվածում գտնվող եկեղեցում, հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով Վատիկանին։

Երուսաղեմի Լատինական պատրիարքարանը, տարածաշրջանում լատինաամերիկյան կաթոլիկների եկեղեցական ներկայացուցչությունը հայտարարության մեջ նշել է զոհերի՝ մոր և դստեր  միայն անունները և ասել, որ նրանք   սառնասրտորեն գնդակահարվել են:

Իսրայելի Պաշտպանության բանակի  դիպուկահարը գնդակահարել է կանանց Գազայի Սուրբ ընտանիքի ծխական համայնքում, որտեղ պատերազմի ընթացքում ապաստանել է  Գազայի քրիստոնյա ընտանիքների մեծ մասը, ասվում է պատրիարքարանի հայտարարության մեջ:

«Նահիդան և նրա դուստր Սամարը գնդակահարվել են քույրերի մենաստան գնալիս, - հայտնել են պատրիարքարանից։- Մեկը սպանվել է, երբ փորձել է մյուսին անվտանգ տեղ տանել։ Եվս յոթ մարդ գնդակահարվել ու վիրավորվել են, երբ   փորձում էին պաշտպանել մյուսներին եկեղեցու տարածքում: Ոչ մի նախազգուշացում, ծանուցում չի արվել։ Նրանց սառնասրտորեն գնդակահարել են մի ծխի տարածքում, որտեղ պատերազմող կողմեր ​​չկան»։

  • Կիսվել: