չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Վաշինգտոնում տոնակատարության ժամանակ տեղի ունեղած հրաձգության հետևանքով անչափահաս է զոհվել

Վաշինգտոնում տոնակատարության ժամանակ տեղի ունեղած հրաձգության հետևանքով անչափահաս է զոհվել

Վաշինգտոնի կենտրոնում տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով քաղաքի իշխանություններին, միջադեպի հետևանքով դեռահաս է զոհվել, ևս երեք մարդ վիրավորվել է։

Հաղորդվում է, որ մի շարք վիճաբանություններից և մասնակիցներից մեկի կողմից հրազենի կիրառումից հետո ոստիկանությունն ընդհատել է մի քանի հարյուր մարդու մասնակցությամբ տոնակատարությունը։

«Ինչ-որ մեկը զենք է կիրառել, և երեխան մահացել է», - մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերը։

Անվտանգության աշխատակիցների խոսքով՝ միջադեպի հետևանքով զոհված դեռահասը 15 տարեկան էր։ Վիրավորում է ստացել երեք մեծահասակ, այդ թվում նաև իրավապահ մարմինների աշխատակիցներից մեկը։

Իշխանությունների հաղորդմամբ՝ ԱՄՆ-ում ստրկատիրության վերացման առիթով անցկացվող տոնակատարությունն ըստ պատշաճի համաձայնեցված չի եղել քաղաքապետարանի հետ։

  • Կիսվել: