շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վաշինգտոնում ՌԴ դեսպանությունը ԱՄՆ-ին մեղադրել է Ուկրաինայում հակամարտությունը ձգձգելու համար

Վաշինգտոնում ՌԴ դեսպանությունը ԱՄՆ-ին մեղադրել է Ուկրաինայում հակամարտությունը ձգձգելու համար

ԱՄՆ իշխանությունները Ուկրաինային նոր սպառազինություն են ուղարկում, այդ թվում՝ HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի համալիրներ, քանի որ ցանկանում են ցանկացած միջոցով ձգձգել հակամարտությունը և լրացնել Կիևի կորուստները: Այդ մասին ասված է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանության հայտարարության մեջ։

«ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների թեզն այն մասին, որ ռազմական նշանակության արտադրանքն ուկրաինացիներն օգտագործվում են պաշտպանական նպատակներով, անիմաստ է։ Կիևի իշխանություններն ու ազգայնական կազմավորումները Միացյալ Նահանգներից ստացված զենքը կիրառում են Դոնբասի քաղաքների ոչնչացման համար»,- ընդգծել են դեսպանատանը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է 400 մլն դոլարի չափով լրացուցիչ ռազմական օգնություն հատկացնել Ուկրաինային: Պենտագոնից տեղեկացրել են, որ ռազմական օգնության նշված փաթեթում կներառվեն չորս HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի համալիր, զինամթերք, հրետանային արկեր, տակտիկական տրանսպորտային երեք միջոց և այլն:

  • Կիսվել: