երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վառնայի ծովափերից մեկում գտել են Ուկրաինայից հայտնված ական

Վառնայի ծովափերից մեկում գտել են Ուկրաինայից հայտնված ական

Բուլղարիայի ափամերձ Վառնա քաղաքի Կաբակում լողափի մոտ ծովում լողացող ական է հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է BNT-ն (Բուլղարական ազգային հեռուստատեսություն)։

«YM2 տեսակի պայթուցիկ սարքը Ուկրաինայում ռազմական գործողությունների շրջանից է», - BNT-ին հայտնել է ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Կիրիլ Միխայլովը։

Նա հավելել է, որ ականը ներկայում դուրս է բերվում ռազմածովային ուժերի ականորսիչով, որպեսզի պայթեցվի ափից անվտանգ հեռավորության վրա:

Ըստ հրապարակման՝ այս պահին իրավիճակը հանգիստ է, տարածքը շրջափակված է։ Ականը շատ մոտ է եղել ափին, բայց նավատորմի գործողությունների շնորհիվ՝ այն այժմ շատ հեռու է։ Ամենայն հավանականությամբ, ականը կպայթեցվի, երբ ավելի հեռացվի ափից:

  • Կիսվել: