շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Վարչապետը սպանվել է Իսրայելի հարվածների հետևանքով. Եմենի կառավարություն

Վարչապետը սպանվել է Իսրայելի հարվածների հետևանքով. Եմենի կառավարություն

Եմենի կառավարությունը հայտնել է երկրի վարչապետ Ահմեդ Ղալիբ ալ-Ռահվիի մահվան մասին՝ Իսրայելի հարվածների հետևանքով: Այս մասին տեղեկացնում է «Ալ-Մասիրա»-ն։

Նշվում է, որ Եմենի հուսիթ վարչապետի հետ միասին սպանվել են մի քանի նախարարներ, իսկ կառավարության մի քանի այլ անդամներ վիրավորվել են։

Կառավարությունը հավելել է, որ բոլոր կառավարական գործակալությունները կշարունակեն գործել։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Մոհամմեդ Ահմեդ Միֆթան նշանակվել է Եմենի ժամանակավոր վարչապետ: Որոշումը կայացրել է Եմենի Բարձրագույն քաղաքական խորհուրդը։

  • Կիսվել: