երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Վարչապետին ստրուկ ասելու համար Վրաստանում ակտիվիստին տուգանել են

Վարչապետին ստրուկ ասելու համար Վրաստանում ակտիվիստին տուգանել են

Վրաստանի քաղաքային դատարանը «Ամոթ է» քաղաքացիական շարժման ակտիվիստ, ընդդիմադիր հայացքներով «Մթավարի» հեռուստաընկերության լրագրող Նոդար Ռուխաձեին 2000 լարի  տուգանք է նշանակել (մոտ 600 դոլար):  Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում, գրում է Aliq.ge-ն։

Նոդար Ռուխաձեն. նկարը` ֆեյսբուքից

Ռուխաձեին բերման են ենթարկել Վրաստանի խորհրդարանի դիմացից։ Ոստիկանությունը նրան տարել է այն բանից հետո, երբ ակտիվիստը բարձրախոսով վանկարկել է «ստրուկներ, խայտառակ ստրուկներ»` այս կերպ իր բողոքն արտահայտելով ընդդիմադիր առաջնորդ Նիկա Մելիայի կալանավորման հետ կապված։

Ռուխաձեին մեղադրել են վարչական օրենսգրքի 173-րդ հոդվածը խախտելու մեջ. ըստ ակտիվիստի` ոստիկանները որպես բերման ենթարկելու պատճառ են նշել «հատուկ ագրեսիվությունը», իսկ բերման ենթարկելու արձանագրության մեջ նշված է եղել` «Ստրուկ է անվանել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին»։

  • Կիսվել: