շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Վանում տասնյակ ավտոմեքենաներ են վթարի ենթարկվել. կա զոհ և տուժածներ

Վանում տասնյակ ավտոմեքենաներ են վթարի ենթարկվել. կա զոհ և տուժածներ

Թուրքիայի Վանի նահանգում տեղի է ունեցել 30 ավտոմեքենաների մասնակցությամբ խոշոր ավտովթար, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
 
Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով զոհվել է 1 մարդ, 51-ը վիրավորվել են: Տուժածներից 4-ի վիճակը ծանր է։
 
Հաղորդվում է, որ վթարի պատճառ են դարձել մառախուղն ու մերկասառույցը:
Դեպքի վայրում երթևեկությունը մասամբ վերականգնվել է:

  • Կիսվել: