չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Վալույսկի շրջանում հակաօդային պաշտպանության համակարգ է աշխատել, հոսանքազրկվել է Սոլոտի գյուղը. Դիբով

Վալույսկի շրջանում հակաօդային պաշտպանության համակարգ է աշխատել, հոսանքազրկվել է Սոլոտի գյուղը. Դիբով

Վալույսկի շրջանում հակաօդային պաշտպանության համակարգ է աշխատել, Սոլոտի գյուղը մնացել է առանց էլեկտրականության: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Վալույսկի քաղաքային շրջանի ղեկավար Ալեքսեյ Դիբովը։

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛ՀՕՊ համակարգ է աշխատել, Սոլոտի գյուղն այս պահին հոսանքազրկված է։ Վերականգնման աշխատանքներ են ընթանում՛՛:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Բելգորոդը ենթարկվել է ուժեղ հրթիռակոծության Ուկրաինայի կողմից: Քաղաքապետ Անտոն Իվանովի խոսքով՝ Բելգորոդի 15 փողոցներում հայտնաբերվել են հրթիռների բեկորներ, խոցվել է հինգ ավտոմեքենա։ Բելգորոդում վնասվել է նաեւ բարձրահարկ շենք, հրդեհվել է 110 կՎտ հզորությամբ ենթակայանը, իսկ այսօր արկերից մեկը հարվածել է Բելգորոդի շրջանի նավթային պահեստին:

  • Կիսվել: