շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վալենսիայի բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել

Վալենսիայի բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել

Վալենսիա քաղաքում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել։

«Հաստատվել է չորս մարդու մահ։ Շենքի առանձնահատկությունները թույլ չեն տալիս մարել տարածքը։ Անհայտ է, թե երբ անվտանգ կլինի հրշեջների մուտքը շենք»,- Արտակարգ իրավիճակների կառավարման փոխտնօրեն Խորխե Սուարեսի խոսքը մեջբերում է Արտակարգ իրավիճակների համակարգման կենտրոնը՝ X-ի էջում։

El País թերթը նշել է, որ հրդեհի հետևանքով տուժել է առնվազն 14 մարդ, 19-ն անհետ կորել են։

Նրա խոսքով՝ հրդեհը բռնկվել է 14 հարկանի շենքի չորրորդ հարկում։ Կրակն արագ տարածվել է ու մոտ կես ժամում պատել է ողջ շենքը։ Պատճառն ալյումինից և սինթետիկ մեկուսացումից պատրաստված երեսպատումն էր։ «Այն [մեկուսացումը] ունի շատ լավ ջերմային արդյունավետություն տաք կամ սառը պայմաններում, բայց շատ դյուրավառ է», - թերթը մեջբերել է տեխնիկական ինժեներ և շենքերի շինարարության մասնագետ Դեյվիդ Իգերին:

Արտակարգ իրավիճակների կենտրոնը դաշտային հոսպիտալ է տեղակայել։ Հրդեհի պատճառների մասին չի հաղորդվում։

  • Կիսվել: