կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Վագների» խռովությունից հետո 15 ռուս բարձրաստիճան զինվորական է ձերբակալվել. The Wall Street Journal

«Վագների» խռովությունից հետո 15 ռուս բարձրաստիճան զինվորական է ձերբակալվել. The Wall Street Journal

՛՛Վագների՛՛ խռովությունից հետո 15 ռուս բարձրաստիճան զինվորական է ձերբակալվել: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Նշվում է, որ նրանց թվում են մի շարք գեներալներ։ Մասնավորապես՝ ձերբակալվել է ՀՕՊ գոտում զորքերի միացյալ խմբավորման հրամանատարի տեղակալ, գեներալ Սերգեյ Սուրովիկինը։

Բացի այդ, ըստ աղբյուրի, Պրիգոժինի ապստամբությունից հետո, մասնավորապես, բերման են ենթարկվել նաև Սուրովիկինի տեղակալ, գեներալ-գնդապետ Անդրեյ Յուդինը և ռազմական հետախուզության պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևը․ մյուսների անունները չեն բացահայտվում։

Հաղորդվում է, որ հետո զինվորականներն ազատ են արձակվել, սակայն նրանց տեղաշարժը սահմանափակվել է:

Հավելենք, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել այս տեղեկատվությունը:

  • Կիսվել: