«Վագներ» խմբավորումը հասել է Դոնի Ռոստով և իր վերահսկողությունը հաստատել ռազմական օդանավակայանի ու ԶՈւ շտաբի նկատմամբ
«Դոժդ» հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակել, որում «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինի պնդում է, թե իր ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Ռոստովի օդանավակայանը և բոլոր ռազմական օբյեկտները։
Ըստ Պրիգոժինի, տեսանյութը նկարահանվել է Հարավային ռազմական օկրուգի շտաբում, որտեղ նա բանակցում է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Յունուս-Բեկ Եվկուրովի հետ։
Պրիգոժինը հայտարարել է, որ իրենց գործողության նպատակն է կանխել ավիացիայի հարձակումը ուկրաինական ԶՈւ-ի փոխարեն «Վագների» վրա։ Ըստ նրա` ՌԴ ԳՇ ղեկավարը փախել է, երբ իմացել է «Վագների» մոտենալու մասին։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Պրիգոժինը տարբեր հայտարարություններով էր հանդես եկել՝ մեղադրելով Պնախարարին նախագահին խաբելու մեջ, և ասելով, որ քննչական կոմիտեում հաղորդում է ներկայացրել նրա և գլխավոր շտաբի պետի դեմ։
Արդեն երեկոյան ՄՌԿ Վագների ղեկավարը հայտարարել է, որ կառույցի ճամբարներին հրթիռային հարվածներ են հասցվել և իրենք ունեն շատ զոհեր: Նա հարձակման մեջ մեղադրել է ՌԴ ՊՆ-ին և ասել, որ իրենք 25,000 զինվորներով գալիս են «վերականգնելու արդարությունը»: ՌԴ ՊՆ-ն հերքել է հարձակման մեղադրանքները, իսկ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել զինված խռովության կոչ անելու փաստի առթիվ։
Մանրամասները՝ տեսանյութում։