հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Վաղ թե՝ ուշ ԵՄ-ն կվերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ. Ֆինլանդիայի նախագահ

Վաղ թե՝ ուշ ԵՄ-ն կվերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ. Ֆինլանդիայի նախագահ

Եվրամիությունը վաղ թե ուշ կվերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ, հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը՝ Yle-ի փոխանցմամբ։

«Վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը լայնորեն քննարկել ենք մեր եվրոպացի գործընկերների հետ։ Որոշակի պահի, որոշակի ձևաչափով երկխոսությունն անպայման կվերականգնվի», - նշել է Ստուբը։

Ֆինլանդիայի նախագահը շեշտել է, որ բոլոր բանակցություններն ու ազդեցության ուղիները չպետք է հրապարակայնորեն քննարկվեն։

  • Կիսվել: