շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ուժգին երկրաշարժ՝ Հունաստանում

Ուժգին երկրաշարժ՝ Հունաստանում

Հունաստանում գրանցվել է 5.4 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը։

Ըստ կենտրոնի՝ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է շուրջ 144,000 բնակչություն ունեցող Լարիսա քաղաքից 155 կիլոմետր դեպի արևմուտք։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 5 կիլոմետր խորության վրա։

Միջադեպի հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։

  • Կիսվել: