հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Ուժեղ փոթորիկների հետևանքով հեղեղվել է Բարսելոնը

Ուժեղ փոթորիկների հետևանքով հեղեղվել է Բարսելոնը

Ուժեղ փոթորիկների հետևանքով հեղեղվել է Բարսելոնը: Իսպանիայի օդերևութաբանական ծառայությունը Կատալոնիայում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարել, մարդկանց կոչ արել զգոն լինել և զերծ մնալ ուղևորություններից:

Նշվում է, որ հորդառատ անձրևները Վալենսիայի ինքնավարությունից տեղափոխվել են երկրի հյուսիս-արևելք: Սոցիալական ցանցերում հայտնվել են տեսանյութեր, որոնք ցույց են տալիս ջրի ներթափանցումը Բարսելոնի օդանավակայանի տերմինալ: Տասնյակ չվերթներ են չեղարկվել կամ հետաձգվել:

Ավելի վաղ հորդառատ անձրևների պատճառով տուժել էին Իսպանիայի Վալենսիա, Կաստիլյա Լա Մանչա և Անդալուսիա նահանգները: Կան հարյուրավոր զոհեր և անհետ կորածներ:

  • Կիսվել: