չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ուժեղ պայթյուն Լուգանսկում

Ուժեղ պայթյուն Լուգանսկում

Երկուշաբթի առավոտյան ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Լուգանսկում։ Պայթյունը որոտացել է տեղի ժամանակով ժամը 07.00-ին մոտ։

Ինչպես տեղեկացնում են ականատեսները, ենթադրաբար պայթյունի հետեւանքով այրվում է Լուգանսկի նավթաբազան։
 
«Ուկրաինայի զինված կազմավորումները հարված են հասցրել Լուգանսկի նավթաբազային։ Ծանր ինչ-որ բանի հարված էր, հնարավոր է՝ «Точка У»-ի հարված էր նավթաբազային Թելմանի փողոցում»,- գրել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի խորհրդական Ռոդիոն Միրոշնիկը թելեգրամ-ալիքում։ Նա նշել է, որ «հրդեհը երեւում է մեծ հեռավորությունից»։

  • Կիսվել: