չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ուզբեկստանում պայթյուն է որոտացել քիմիական գործարանում

Ուզբեկստանում պայթյուն է որոտացել քիմիական գործարանում

Հոկտեմբերի 4-ին հրդեհի հետեւանքով պայթյուն Է տեղի ունեցել «Մաքսամ-Չիրչիկ» բաժնետիրական ընկերության տարածքում, որն ազոտային պարարտանյութերի` մեծությամբ երկրորդ արտադրողն Է Ուզբեկստանում (գտնվում Է Տաշքենդի մարզում): Այդ մասին հաղորդել Է մարզային խոկիմիյատը (վարչակազմը):

«Հոկտեմբերի 4-ին ժամը մոտավորապես 08:30-ին (Երեւանի ժամանակով 07:30-ին) գործարանի սինթեզի արտադրամասում տեղի Է ունեցել հրդեհ, որը հանգեցրել Է պայթյունի»,-ասվում Է խոկիմիյատի Telegram-ալիքում զետեղված հաղորդագրության մեջ:
 

Ուզբեկստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայության տվյալներով՝ ներկայում արտակարգ իրադրության վայրում աշխատում են փրկարարները եւ տեխնիկան, միջոցներ են ձեռնարկվում կրակը տեղայնացնելու եւ վերացնելու համար, պարզվում են պատահարի հետեւանքները:

«Գործարանում տեղի ունեցած պայթյունի ժամանակ չեն տուժել ո՛չ աշխատակիցները, ո՛չ գործարանի մյուս արտադրական հաստատությունները, ոչ մարդկանց բնակության վայրերը, ճշտում Է հանրապետության Էնոերգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը: Պատահարի վայր Է ժամանել հանձնաժողովը՝ փոխվարչապետի ղեկավարությամբ, հավելել են գերատեսչությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: