շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ուզբեկստանն ու Ադրբեջանը 2023-ի ռազմական համագործակցության պլան են ստորագրել

Ուզբեկստանն ու Ադրբեջանը 2023-ի ռազմական համագործակցության պլան են ստորագրել

Ուզբեկստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Բախոդիր Կուրբանովը և Զաքիր Հասանովը Բաքվում ստորագրել են 2023 թվականի երկկողմ համագործակցության պլանը։

Հարթակի տվյալներով՝ երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Ինչպես նշել է Ուզբեկստանի ռազմական գերատեսչության ղեկավարը, պաշտպանության ոլորտում Ուզբեկստանի և Ադրբեջանի համագործակցությունը «ծառայում է երկու պետությունների բանակների պաշտպանունակության հետագա ամրապնդմանը»։

  • Կիսվել: