Ուսանողուհուն ողջ-ողջ այրելու համար Բանգլադեշում 16 մարդ դատապարտվել է մահապատժի
Բանգլադեշի դատարանն այսօր մահվան է դատապարտել 16 մարդու՝ երիտասարդ ուսանողուհու սպանելու համար: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Մարդասպաններն աղջկան ողջ-ողջ այրել էին այս տարվա ապրիլին: Նուսրաթ Ջահան Ռաֆի անունով աղջկա վրա կերոսին էին լցրել և այրել այնբանից հետո, երբ աղջիկը հրաժարվել էր հետ վերցնել տեղի մահմեդական կրոնական դպրոցներից մեկի տնօրենի դեմ իր բողոքը սեռական ոտնձգությունների մասին:
Դեպքից օրեր անց աղջիկը մահացել էր ստացած այրվածքներից:
Այս դեպքը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել հասարակության շրջանում:
Արդյունքում ձերբակալվել է 16 անձ, որոնց մեծ մասը խոստովանել է, որ մասնակցել է սպանությանը: