շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը  նստած է Ալիև բռնապետի կողքին, որովհետև Ադրբեջանը գազ ունի․ գերմանացի գիտաշխատող

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նստած է Ալիև բռնապետի կողքին, որովհետև Ադրբեջանը գազ ունի․ գերմանացի գիտաշխատող

Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլիան համալսարանի Հաղորդակցման գիտությունների և մեդիա հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Քերեմ Շամբերգերը, իր թվիթերյան էջում տեղադրելով Իլհամ Ալիևի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի լուսանկարը․ գրել է.

«Տեսե՛ք, թե Սոֆիայում երեկ ում կողքին էր ժպտալով նստած Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Ալիևի՝ ադրբեջանցի բռնապետի, որն այժմ ԵՄ-ի լավագույն ընկերն է, քանի որ Ադրբեջանը գազ ունի:

Եվ այս ամենը՝ մեկը մյուսի հետևից բացահայտվող պատերազմական հանցագործությունների ֆոնին»։

  • Կիսվել: