հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
UNICEF-ը կոչ է արել անհապաղ տարհանել Գազայում ինկուբատորներում գտնվող 25-ից ավելի հիվանդ կամ վաղաժամ ծնված երեխաներին

UNICEF-ը կոչ է արել անհապաղ տարհանել Գազայում ինկուբատորներում գտնվող 25-ից ավելի հիվանդ կամ վաղաժամ ծնված երեխաներին

ՄԱԿ-ի մանկական բարեգործական կազմակերպությունը՝ ՅՈւՆԻՍՖ-ը, կոչ է անում անհապաղ տարհանել Գազայում ինկուբատորներում գտնվող 25-ից ավելի հիվանդ կամ վաղաժամ ծնված երեխաներին, որոնց կյանքը վտանգված է Իսրայելի զինված ուժերի սաստկացած հարձակումների հետեւանքով, տեղեկացնում է Reuters-ը՝ վկայակոչելով Պաղեստինի պաշտոնական աղբյուրները:

Նշվում է, որ տանկերը շրջապատել են Ալ Հելո հիվանդանոցի մոտ գտնվող տարածքը, որտեղ ինկուբատորներում առնվազն 12 երեխա է պահվում։ Բժիշկների խոսքով՝ տարածքը գնդակոծվել է։

UNICEF-ի խոսնակ Ռիկարդո Պիրեսը Reuters-ին, մասնավորապես, ասել է. «Ժամանակն է նրանց տեղափոխել, քանի որ Գազա քաղաքը կրկին դարձել է մարտական գոտի, բայց ո՞ւր տեղափոխել, չկա անվտանգ վայր»։

Հաղորդվում է նաև, որ Իսրայելի իշխանություններն ահազանգերին չեն արձագանքել։

  • Կիսվել: