շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ուլյանովսկի ադրբեջանական համայնքի ղեկավարին վտարել են ՌԴ-ից. աղբյուր

Ուլյանովսկի ադրբեջանական համայնքի ղեկավարին վտարել են ՌԴ-ից. աղբյուր

Ադրբեջանական համայնքի ղեկավար Հուսեյնովին զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից։ Այս մասին տեղեկացրել է լրագրող Դարյա Կոսարինովան։

Նա, մասնավորապես, նշել է. «Գործարար, նահանգապետի խորհրդական Իսլամ Հուսեյնովը, որն ապրում էր Ուլյանովսկի մարզում 1990-ականների սկզբից, կհեռանա Ռուսաստանից։ Նրա ռուսական անձնագիրը զրոյացվել է հոկտեմբերի 14-ին ԱԴԾ որոշմամբ, մուտքը երկիր այժմ արգելված է։ Հիմնավորումներն առայժմ հայտնի չեն, նորությունը պաշտոնապես չեն մեկնաբանում։

Իսլամ Հուսեյնովին քաղաքացիությունից զրկելը տեղի է ունենում ռուս-ադրբեջանական հարաբերությունների լրջագույն վատթարացման ֆոնին։

ՌԴ այլ մարզերում՝ Մերձմոսկվայում եւ Ուրալում վերջերս նման իրավիճակում են հայտնվել  մշակութային-ազգային ինքնավարությունների ղեկավարները։ Պաշտոնական վարկածով՝ «անջատողականության քարոզի» համար»:

  • Կիսվել: