Ռուսաստանում Սմոլենսկի մարզի ադրբեջանական համայնքի առաջնորդը բանտարկվել է
Սմոլենսկի մարզի Ազգային կոնգրեսի ղեկավար, ադրբեջանցի գործարար Ֆաիկ Ալիևը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման և 8,4 միլիոն ռուբլու տուգանքի՝ կաշառակերության գործով։ Այս մասին հայտնել է մարզային դատախազությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ 2020 թվականի մարտից մինչև 2024 թվականի դեկտեմբերը հյուրանոցային համալիրի և առևտրի կենտրոնի սեփականատեր Ալիևը 846 հազար ռուբլի կաշառք է տվել «МРСК Центра» -«Смоленскэнерго» ՀԲԸ-ի պաշտոնյային։
«Հաշվի առնելով պետական մեղադրողի կարծիքը՝ դատարանը գործարարին դատապարտել է չորս տարվա ազատազրկման և 8 միլիոն 465 հազար ռուբլու տուգանքի՝ պատիժը խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում կրելու համար»,-հայտնել են դատախազությունից։


