շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ուկրաինայում վերջին երեք շաբաթվա ընթացքում շուրջ 400 օտարերկրյա վարձկան է ոչնչացվել. ՌԴ ՊՆ

Ուկրաինայում վերջին երեք շաբաթվա ընթացքում շուրջ 400 օտարերկրյա վարձկան է ոչնչացվել. ՌԴ ՊՆ

Անցած երեք շաբաթվա ընթացքում Ուկրաինայում շուրջ 400 օտարերկրյա վարձկաններ են ոչնչացվել, ևս 240 զինյալ փախուստի են դիմել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։

«Անցած երեք շաբաթվա ընթացքում ՌԴ ԶՈւ–ի և Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումների հարձակողական գործողությունների հետևանքով Ուկրաինայում վարձկանների թիվը նվազել է` 32221 մարդուց հասնելով 2741–ի։ Այդ ընթացքում, չնայած ևս 151 վարձկանի ժամանմանը, 391 գրոհային ոչնչացվել է։ Եվս 240 վարձկան շտապել են փախուստի դիմել Ուկրաինայի տարածքից»,–ասվում է ամփոփագրում։

Նշվում է, որ Ուկրաինայում ամենաշատը Լեհաստանից են վարձկաններ կռվում, հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ 1835 վարձկան է ժամանել, որոնցից 544 ոչնչացվել են, մնացել են 944–ը։
Ընդհանուր առմամբ փետրվարի 24-ից սկսած Ուկրաինա են ժամանել վարձկաններ աշխարհի ավելի քան 60 երկրից։ Մասնավորապես, վարձկանների ներկայություն է արձանագրվել Եվրոպայի երկրների մեծ մասից, այդ թվում Գերմանիայից, Ֆրանսիայից, Բրիտանիայից, Իտալիայից, Հարավային և Հյուսիսային Ամերիկայից (ներառյալ ԱՄՆ և Կանադա), ասիական երկրներից (այդ թվում Ճապոնիայից և Հարավային Կորեայից), Աֆրիկայի մի շարք երկրներից։
Հայտնում են նաև, որ ՌԴ ԶՈւ–ն մեկ օրում խողել է 208 շրջան կենդանի ուժի, ուկրաինական տեխնիկայի և հրետանու հետ միասին։

  • Կիսվել: