երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Ուկրաինայում Պուտինի ռազմավարական ծրագրերը ձախողվեցին. Սպիտակ տուն

Ուկրաինայում Պուտինի ռազմավարական ծրագրերը ձախողվեցին. Սպիտակ տուն

ԱՄՆ-ն կարծում է, որ ռուսական բանակը չի կարողացել իրականացնել Պուտինի ռազմավարական ծրագրերը Ուկրաինայի դեմ պատերազմում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, մեջբերում է Ukrinform-ը։

Սալիվանը հիշեցրել է, որ Կրեմլի ղեկավարը ցանկանում էր ոչ միայն գրավել ուկրաինական հողերը, այլև ջնջել ուկրաինական ինքնությունը։

«Ռուսաստանն արդեն էապես ձախողել է իր ռազմավարական նպատակները Ուկրաինայում… Նրանք չեն հասել դրան: Կիևը դիմացավ, Խարկովը, Օդեսան դիմացան, Ուկրաինայի մեծ քաղաքները երկրի տարածքի մեծ մասում գտնվում են Ուկրաինայի ձեռքում, այդ քաղաքները խիզախորեն և հմտորեն պաշտպանում են ուկրաինացի զինվորականները՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև աշխարհի այլ երկրների աջակցությամբ»,-ասել է Սալիվանը։

Թեև ռուսական ուժերը վերջերս կարողացել են «թիզ առ թիզ» տեղաշարժվել արևելյան Ուկրաինայում, սակայն ուկրաինական բանակը ստիպել է ծանր գին վճարել դրա համար: Ռուսները վճարում են նաև Արևմուտքի պատժամիջոցների պատճառով։

  • Կիսվել: