հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ուկրաինայում պատերազմը հազիվ թե ավարտվի մինչև աշուն. Արեստովիչ

Ուկրաինայում պատերազմը հազիվ թե ավարտվի մինչև աշուն. Արեստովիչ

Կիևը չի զիջի Ռուսաստանին՝ նրան տալով երկրի տարածքի մի մասը՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսի Արեստովիչը։

«Հաշտեցման միակ տարբերակը Ռուսաստանի կապիտուլյացիան է, զորքերի դուրսբերումը և փոխհատուցումը»,- ընդգծել է Ալեքսի Արեստովիչը։

Նրա համոզմամբ՝ Ուկրաինայում պատերազմը հազիվ թե ավարտվի մինչև աշուն։

«Ռազմական դրությունը 90 օրով երկարաձգելու՝ նախագահի որոշումն արդարացի է․ ամեն անգամ ընդամենը 30 օրով այդ ռեժիմը երկարացնելն ուկրաինացիներին կեղծ հույսեր է տալիս»,- հավելել է պաշտոնյան։

  • Կիսվել: