Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր 32 լրագրող է զոհվել
Ուկրաինայում շարունակվող հակամարտության մեկնարկից ի վեր 32 լրագրող է զոհվել։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարար Ալեքսանդր Տկաչենկոն։
Նշվում է, որ ռազմական գործողությունների հետևանքով զոհվել են Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի լրատվամիջոցների աշխատակիցները, ինչպես նաև մեկ վավերագրող՝ Լիտվայից։