շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ուկրաինայում խորհրդարանի նախկին ղեկավարի սպանության մեջ ռուսական հետք է հայտնաբերվել

Ուկրաինայում խորհրդարանի նախկին ղեկավարի սպանության մեջ ռուսական հետք է հայտնաբերվել

Ուկրաինայի ոստիկանությունը հայտնում է, որ խորհրդարանի նախկին ղեկավար Անդրեյ Պարուբիի սպանությունը պատահական չէ, դրանում կա ռուսական հետք, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը։

Նշվում է, որ այն երկար ժամանակ է պատրաստվել։ «Օգոստոսի 30-ին Լվովի Սիխովսկի շրջանում նա առաքիչ է ձևացել և կրակ բացել քաղաքական գործչի վրա։ Ութ կրակոց։ Սառնասիրտ դաժանություն։ Նույնիսկ համոզվել է, որ զոհը մահացել է։ Լկտի մարդասպանը ձերբակալված է, անհրաժեշտ ապացույցները հավաքված են», - հայտնել են ոստիկանությունից։

Պարուբիի սպանության մեջ կասկածվում է Լվովի 52-ամյա բնակիչը։ Քննչական գործողությունները շարունակվում են։

  • Կիսվել: