չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Ուկրաինայում խաղաղությունը չի նշանակում, որ այդ երկիրը կմիանա ՆԱՏՕ-ին. ԱՄՆ նախագահ

Ուկրաինայում խաղաղությունը չի նշանակում, որ այդ երկիրը կմիանա ՆԱՏՕ-ին. ԱՄՆ նախագահ

Ուկրաինայում խաղաղությունը չի նշանակում, որ այդ երկիրը կմիանա ՆԱՏՕ-ին։ Այս մասին TIME-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է BBC-ն։

Մասնավորապես՝ լրագրողի հարցին, թե ինչպիսին կլինի Ուկրաինայում հակամարտության ավարտը, և ինչպիսի՞ն կլինի այնտեղ խաղաղությունը, Բայդենը պատասխանել է, որ խաղաղության երաշխիքը կլինի այն, որ Ռուսաստանը երբեք չի օկուպացնի Ուկրաինան։

«Բայց դա չի նշանակում, որ նրանք ՆԱՏՕ-ի մաս են լինելու։ Սա նշանակում է, որ մենք նրանց հետ, ինչպես մյուս երկրների հետ, այնպիսի հարաբերություններ ունենք, որ զենք ենք մատակարարում, որպեսզի նրանք կարողանան ապագայում պաշտպանվել»,-ասել է ԱՄՆ-ի նախագահը:

 

  • Կիսվել: