երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ուկրաինայում հայտնել են, որ իրենց տարածքում օտարերկրացի զինվորականների տեղակայում չեն խնդրել

Ուկրաինայում հայտնել են, որ իրենց տարածքում օտարերկրացի զինվորականների տեղակայում չեն խնդրել

Ուկրաինան գործընկեր երկրներին չի դիմել իր տարածքում օտարերկրացի զինվորականների տեղակայման խնդրանքով, սակայն կարծում է, որ ապագայում «ոչ մի սցենար չի կարող բացառվել»։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին Facebook-ում հայտնել է Ուկրաինայի մշակույթի նախարարությանն առընթեր Ռազմավարական հաղորդակցությունների և տեղեկատվական անվտանգության կենտրոնը:

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ապագայում չի կարելի բացառել Ուկրաինա արևմտյան զինվորականներ ուղարկելը: Թեև, նա  նշել է այսօրվա դրությամբ այս հարցում փոխհամաձայնության բացակայության մասին: Ուկրաինան պաշտոնապես չի դիմել գործընկեր երկրներին իրենց զինված ուժերի կազմում անձնակազմի ներգրավման խնդրանքով», - ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ վերոնշյալ հաղորդագրության՝ Ուկրաինայի պաշտպանության համար ՆԱՏՕ-ի զորքերի ներգրավումը հնարավոր կլինի դաշինքին  Ուկրաինայի՝միանալուց հետո։

Մակրոնը փետրվարի 26-ին Ելիսեյան պալատում Ուկրաինայի աջակցության խնդրով կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ այնտեղ քննարկվել է Ուկրաինա արևմտյան երկրների ցամաքային ուժեր ուղարկելու հնարավորությունը։ Նրա խոսքով, կողմերը փոխհամաձայնության չեն եկել այդ թեմայի շուրջ, սակայն ապագայում նման սցենարը բացառել չի կարելի։

  • Կիսվել: