շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ուկրաինայում հայտարարել են Դոնբասի վրա վերահսկողություն հաստատելու պատրաստակամության մասին

Ուկրաինայում հայտարարել են Դոնբասի վրա վերահսկողություն հաստատելու պատրաստակամության մասին

Ուկրաինայում հայտարարել են Դոնբասի վրա վերահսկողություն հաստատելու երկրի զինված ուժերի պատրաստակամության մասին, տեղեկացնում է UNIAN-ը:

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կրիվոնոսը նշել է, որ իրադարձությունների նման արդյունքը չի կարելի բացառել:

«Մենք պետք է պատրաստ լինենք դրան, և մենք աշխատանքներ ենք տանում՝ ազատագրելու համար մեր, շեշտում եմ՝ մեր հողերը», – ասել է Կրիվոնոսը:

Նա նաև նշել է նման քաղաքական որոշումներ կայացնելուց առաջ մի շարք միջոցառումների պարտադիր անցկացման մասին: Որպես օրինակ ղեկավարի տեղակալը վկայակոչել է հակառուսական պատժամիջոցների ռեժիմի ամրապնդումը, բանակի հզորացումը, ինչպես նաև Ուկրաինայի տարածքային պաշտպանության համակարգի զարգացումը:

  • Կիսվել: